GENERATION GLOBAL


Արդեն 2 տարի է հանրապետության 15 հանրակրթական դպրոցներ մասնակցում են «Generation Global» ծրագրին: Այս ծրագիրն իրականացվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հիմնադրամի օժանդակությամբ՝ 13-17 տարեկան երիտասարդների համար: Ծրագրի կարգախոսն է՝ «Միջմշակութային երկխոսության միջոցով լավագույն ապագայի կերտում»:
Ծրագրի կազմակերպած քննարկումներին բացի Հայաստանից մասնակցում են  նաև Հնդկաստանի, Միացյալ Թագավորության, Իսրայելի, Բութանի, Մեքսիկայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների սովորողները:
Ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է տալիս շփվել աշխարհի տարբեր երկրներում բնակվող իրենց հասակակիցների հետ, միասին քննարկել  իրենց հետաքրքրող բազմաթիվ թեմաներ՝ աշխարհն առավել կատարյալ և ապահով դարձնելու համար: Երեխաները կարևորում են այլ երկրներում բնակվող իրենց հասակակիցների հետ շփումը, օտար լեզվով հաղորդակցումը:
Ծրագրի ակտիվ մասնակիցներից են Երևանի թիվ 105 ավագ և թիվ 122 հիմնական դպրոցների աշակերտները:
Այս 2 դպրոցների աշակերտները մասնակցում են «Կրթություն», «Առողջություն և բարեկեցություն», «Կանանց իրավունքներ», «Կեղծ լուրեր», «Մեդիագրագիտություն» և այլ հետաքրքիր թեմաներով տեսակոնֆերանսների: Նրանք համագործակցում եմ Իտալիայի, Միացյալ Թագավորության, Հնդկաստանի ներկայացուցիչների հետ:
Թիվ 105 դպրոցի թիմը առաջիկայում պլանավորել է կատարել հետաքրքիր նախագծային աշխատանք «Խաղաղության այգի» թեմայով:
Թիվ 122 դպրոցի աշակերտների մասնակցությամբ վերջին կոնֆերանսի թեման վերաբերել է կլիմայական փոփխությանը, այս թեման ամբողջ աշխարհում առաջնային է և այն կարևորում են մասնակից բոլոր երկրների աշակերտները:
Ծրագիրը շարունակական է: Պարբերաբար կներկայացվեն մասնակից մյուս դպրոցների աշխատանքները ևս:




Комментарии