«ՄՈԼՈՐԱԿՆ ՈՒՆԻ ԻՄ ՈՒ ՔՈ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ»


ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

1.      Ընդհանուր դրույթներ                 

1.1.  «Վերափոխենք աշխարհը» խորագրի ներքո դպրոցականների մասնակցությամբ նախագծային աշխատանքների ներկայացում (այսուհետ՝ Նախագիծ) նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը առկա բնապահպանական ու սոցիալական համամոլորակային հիմնախնդիրներին և ներգրավել նրանց լուծման ուղիների կամ մեղմման ու կանխարգելման միջոցառումների մշակման գործընթացում:

1.2.       Նախագծի աշխատանքային լեզու. հայերեն

1.3.       Նախագծի կազմակերպիչ. ԿԶՆԱԿ հիմնադրամ, Կրթական նորարարությունների բաժին

1.4.       Նախագծի նպատակը՝

Ø     Բնապահպանական ոլորտում դպրոցականների նախաձեռնությամբ իրականացվող գաղափարների բացահայտում և խրախուսում:

Ø     Նախագծի մասնակից կրթական հաստատությունների ուսումնա- դաստիարակչական գործունեության խթանում` դպրոցականների մոտ ծառացած բնապահպանական ու սոցիալական  խնդիրների ընկալում և շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ պատասխանատվության ու բարոյական դաստիարակության խրախուսում:

Ø     Շրջակա միջավայրի և համամոլորակային հիմնախնդիրների ընկալմանը և դրանց լուծման գործում դպրոցականների գործնական մասնակցության օժանդակում:

Ø     Համագործակցության և ստեղծագործական կապերի զարգացում՝ նախագծի մասնակից կրթական հաստատությունների/դպրոցների աշակերտների և մանկավարժների միջև:

2.      Նախագծի իրականացման կարգ և պայմաններ, աշխատանքների նկատմամբ ներկայացվող պահանջներ

2.1          Ուսումնական նախագծերի ներկայացման տեսակները

Ø  Նկար կամ պաստառ

Ø  Սոցիալական հոլովակ

Ø  Սահիկահանդես 

2.2          Նախագծի բովանդակություն

Նախագիծն անցկացվում է «Մոլորակն ունի իմ ու քո կարիքը» խորագրի ներքո։ Ներկայացված աշխատանքները կարող են ներառել, սակայն, չեն սահմանափակվում Մոլորակի հիմնախնդիրների հետ կապված հետևյալ թեմաներով․

Ø  Բնական ռեսուրսների պահպանում

Ø  Շրջակա միջավայրի պահպանություն

Ø  Մարդու առողջության հետ կապված խնդիրների կանխարգելում,

Ø  Գյուղատնտեսության խոցելիության նվազեցում,

Ø  Անտառների պահպանում,

Ø  Ջրային ռեսուրսների պահպանում.

Ø  Կենսաբազմազանության պահպանում։

Ø  Հողային ռեսուրսների պահպանություն

Ø  Պլաստիկը բնության մեջ

Ø  Կլիմայի փոփոխություն

 

2.3         Նախագծի մասնակիցներ.

Ø  Նախագծին կարող են մասնակցել դպրոցների միջին ու ավագ դպրոցի սովորողներ

2.4  Նախագծի անցկացման փուլեր և ժամկետներ. Իրականացվում է երկու փուլով․

Ընտրական փուլ/ Դպրոցական փուլ

Ø  Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն պետք է ընտրի և ներկայացնի յուրաքանչյուր անվանակարգում մեկ աշխատանք  (վերջնաժամկետ՝ ապրիլի 10, 2024թ.):

Եզրափակիչ փուլ

Ø  Նախագծի փորձագիտական հանձնաժողով ներկայացված աշխատանքներից յուրաքանչյուր անվանակարգում կընտրի լավագույն աշխատանքները՝ եզրափակիչ փուլին մասնակցելու համար: Արդյունքների մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև    ապրիլի 20-ը, 2024թ.: Եզրափակիչ միջոցառումը, որի ընթացքում մասնակից աշակերտները կներկայացնեն իրենց աշխատանքները կկազմակերպվի ապրիլի վերջին 2024թ․։

2.5         Աշխատանքների նկատմամբ ներկայացվող պահանջները.

Ø  Նկարների կամ պաստառների ներկայացում

Նախագծի մասնակիցները պետք է ստեղծեն տեղեկատվական և իրազեկման նկարներ (սակայն, ոչ լուսանկարներ) կամ պաստառներ Մոլորակի որևէ հիմնախնդրի հետ կապված: Մասնակիցները կարող են օգտագործել ցանկացած միջոց/տեխնիկա նկարի կամ պաստառի ստեղծման համար։

Աշխատանքի էլեկտրոնային տարբերակը` բարձր որակով, JPEG կամ PNG ֆորմատներով ։

Ø  Սոցիալական հոլովակի ներկայացում

Մասնակիցները կարող են ստեղծել տեղեկատվական և իրազեկման հոլովակ շրջակա միջավայրի կամ Մոլորակի որևէ խնդրի վերաբերյալ:

·         Սոցիալական հոլովակը ցանկալի է ծավալվի Հայաստանի հետ առնչվող թեմայի շուրջ կամ ներառի կարևոր ուղերձ կամ լուծում՝ ուղղված այդ խնդրի լուծմանը

·         Տեսանյութը պետք է լինի ոչ ավել, քան 3 րոպե տևողությամբ։

Մասնակիցները տեսանյութի ստեղծման համար կարող են օգտագործել ցանկացած գործիք / ծրագիր։

Մասնակիցներն ազատ են ստեղծագործելու և տեսանյությում ներառելու տարբեր տեսակի վիդեո

/աուդիո բովանդակություն, ինչպես օրինակ՝ հարցազրույցներ, բեմականացման դրվագներ, երաժշտություն, անիմացիա, հատուկ էֆեկտներ և այլն։ Մասնակիցները պետք է ներկայացնեն հոլովակի հղումը (տեղադրված youtube-ում՝ վերնագրված՝ «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը» ԿԶՆԱԿ հիմնադրամ):       

Նախագծերի ներկայացում

Ընտրական փուլ

Ø  Մասնակիցները պետք է ներկայացնեն նախագծային աշխատանք, որը առնչվում է  մոլորակի որևէ հիմնախնդրի հետ

Ø  Մասնակիցները պետք է ներկայացնեն աշխատանքի նկարագրություն (տեքսը  հայերեն լեզվով, առավելագույնը երեք (3) էջ՝ ներառյալ նկարներ, աղյուսակներ և այլն, հավաքված MS Word (docx կամ doc) ֆորմատով, էջերի չափը՝ А4, լուսանցքները՝ 2 սմ, տառատեսակը «Times New Roman» կամ «Sylfaen», չափսը՝ 12, միջտողային հեռավորությունը` 1.0)։

Ø  Նախագծային աշխատանքներում անհրաժեշտ է արտացոլել խնդրի պատճառահետևանքային կապը և տրվեն առաջարկներ, լուծման ուղիներ

Ø  Նախագծին չեն կարող մասնակցել.

·         գործնական արդյունքներ չպարունակող նախագծեր, այսինքն այն նախագծերը, որոնք հիմնված են զուտ գրականությունից քաղված տվյալների վրա կամ տարբեր կազմակերպությունների կամ գործակալությունների տվյալների վրա հիմնված նախագծերը, ինչպես նաև այլ նախագծերում արդեն իսկ ներկայացրած նախագծեր

Եզրափակիչ փուլ․

Ø  Եզրափակիչ փուլում նախագծերի հեղինակները պետք է բանավոր ներկայացնեն իրենց աշխատանքը և պատասխանեն հարցերի։

Ø  Նախագիծը կարող է ներկայացվել մեկ կամ մի քանի հեղինակների անունից:

Ø  Աշխատանքների ներկայացումն իրականցվում է մեկ կամ երկու զեկուցողի կողմից` օգտագործելով զեկույց-ներկայացումը (Power Point):

Ø  Զեկույցին հատկացվելու է հինգ (5) րոպե, այնուհետև երկու (2) րոպե կտրվի փորձագետների հարցերին պատասխանելու համար:

Ø  Զեկույցի ներկայացման լեզուն հայերենն է։

Ø  Եզրափակիչ փուլ անցնելու համար հատկապես գնահատվելու է ներկայացված աշխատանքի

·         արդիականությունը,

·         բովանդակությունը (նպատակը, խնդիրները, կառուցվածքը, մեթոդաբանությունը),

·         յուրօրինակությունը,

·         ձևավորումը և ներկայացումը։ 

2.6         Աշխատանքների ներկայացում․

Ø  Աշխատանքների նախապատրաստման և ձևակերպման վերաբերյալ ս/թ մարտի 1-ին ուսուցիչների համար և մարտի 22-ին նաև աշակերտների մասնակցությամբ՝ ժամը 15:00-ին կիրականացվեն խորհրդատվական սեմինարներ և քննարկումներ, որոնց մասնակցելու համար մինչև փետրվարի 28-ը  անհրաժեշտ է լրացնել խորհրդատվական սեմինարի հայտը։

Ø  Դպրոցական փուլի ավարտից հետո, յուրաքանչյուր անվանակարգում հաղթած մեկական աշխատանքներ ուղարկելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 10-ը լրացնել մասնակցության հայտը՝ կցելով  այն համապատասխան մասում:

Ø  Յուրաքանչյուր աշխատանքի համար պետք է լրացնել առանձին հայտ։

      Նախագծի  անցկացման մանրամասների կամ պարզաբանումների համար կարող եք  գրել

     krtakannorararutyunner@gmail.com էլ․փոստով:

      «ԿԶՆԱԿ» հիմնադրամ,

     Կրթական նորարարությունների բաժին




 


Комментарии