Մարտի 28-ին պատմաբանի միջազգային օրվան
ընթառաջ ԿԶՆԱԿ հիմնադրամը իրականցրել է պատմաբանի
օրվան նվիրված միջոցառումների շարք ՀՀ շուրջ 193 դպրոցում: Մինչ ուսումնական միջավայրում
նշված միջոցառումների իրականացումը ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցները խորհրդատվական հանդիպումներ
են ունեցել պատմություն առարկայի դասավանդողների հետ: Առցանաց տեսակապերի ընթացքում
քննարկվել են նախատեսվող նախագծային աշխատանքները, որոնք բարելավել, ապա իրականացվել
են դպրոցներում;
Պատմաբանի օրվան նվիրված միջոցառումների
շարքը մեծ հետաքրքրություն է առաջացրել դասավանդողների և սովորողների մոտ: Նման ձևաչափով
պատմություն ուսուցանելը կամ մասնագիտական օրվան դաս կազմակերպելը ավելի հետաքրքրիր
ու արդյունավետ դարձնելու համար կիրառվել էին
մի շարք մեթոդներ՝
1. Դաս-վիկտորինա
2. Դաս հետազոտություն
3. Դաս-սցենար
4. Դաս-տեսլական
5. Դերային խաղ
6. Ուսումանական նախագիծ
7. ՀՀ-ում բնակավող ազգային փոքրամասնություններ.
պատմական դեպքեր, իրադարձություններ
Պատնաբանի օրվան նվիրված նախագծերի
շարքը իրականացվել է հետաքրքիր և ստեղծագործական
միջավայրում: Մասնակիցները թվով շուրջ 200 էին, սակայն այս թիվը դեռևս վերջանական չի:
Ընտրված թեմաները բազմաթիվ էին և տարաբնույթ: Ձևաչափով պայմանավորված՝ պատմության թեմաների
ընտրությունը բազմաշերտ էր, ներառելով պատմական գրեթե բոլոր ժամանակաշրջանները:
Ողջունելի է այն հանագմանաքը, որ դասավանդողները
փորձել էին պատմություն առարկան ուսուցման մեթոդներով հնարավորինս կապել արդի ժամանակների հետ: Պատմությունը
այս կերպ ավելի առրակայական և մատչելի դարձնելու
մեթոդը հաջողությամբ իրականացվել է, որի մասին վկայում են մասնակիցների հետաքրրքվածությունը
և մասնակցության ցուցանիշները: Ի տարբերություն նախորդ տարվա այս տարի մասնակցության
ցուցանիշը կրկնապատկվել է:
Комментарии
Отправить комментарий