ԵՊՀ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է

Հոկտեմբերի 12-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մանկավարժության ամբիոնի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որին ներկա էին նաև «ԿԶՆԱԿ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ա․ Թորոսյանը, կրթական նորարարությունների բաժնի պետ Լիլիթ Մկրտչյանը։ Միջոցառմանը մասնակցեցին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, աստվածաբանության ֆակուլտետի դեկան, գերաշնորհ տեր Անուշավան եպս. Ժամկոչյանը, հայաստանյան տարբեր բուհերի գիտնականներ, ներկայացուցիչներ։

Ստորև ներկայացնենք «ԿԶՆԱԿ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Թորոսյանի շնորհավորական ուղերձը։

                                                            Երևանի պետական համալսարանի

մանկավարժության և կրթության

 զարգացման կենտրոնի տնօրեն, մանկավարժության

 ամբիոնի վարիչ

Ն. Հարությունյանին

Հարգարժան տիկին Հարությունյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Երևանի պետական համալսարանի հնագույն ամբիոններից մեկի՝ մանկավարժության ամբիոնի 100-ամյակի առթիվ:

Ամբիոնի պատմությունը պայծառ էջ է հայաստանյան կրթության և գիտության տարեգրության մեջ: Այն  յուրահատուկ, առաջատար գիտակրթական կենտրոն է, որը հայտնի է իր հիմնարար գիտական ​​բազայով և մասնագետների պատրաստվածության բարձր մակարդակով` գիտակրթական ավանդույթների և նորարարությունների կատարյալ համադրությամբ:

Ամբիոնի ողջ անձնակազմին` դասախոսներին, ուսանողներին, «ԿԶՆԱԿ»-ի և իմ անունից մաղթում եմ հաջողություններ, նոր ձեռքբերումներ` ի բարօրություն Հայաստանի:

Թո՛ղ փառավորվի ամբիոնի անցած ուղին, թ՛ող գալիք 100 ամյակները դառնան նո՛ր հաջողությունների, նո՛ր հաղթանակների տարիներ:

«ԿԶՆԱԿ»  հիմնադրամի գործադիր տնօրեն՝

Ա.Թորոսյան





Комментарии