ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԼՈՒՍԷ» ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ

 


Քանի որ մինչև 2023 թ․ հանրակրթությունը ծրագիր ունի ամբողջովին անցնելու համընդհանուր ներառման՝ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժինը առանցքային է համարում Երևանում գործող սոցիալ-վերականգնողական ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրականացնող կենտրոնների, կազմակերպությունների հետ համագործակցումը։ Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժին հյուրընկալվեց «Լուսէ» կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանը։ Վերջինս ներկայացրեց կենտրոնում մատուցվող անվճար ծառայությունները, երեխաների տարիքային խմբերը, անդրադարձավ արտթերապիային, պարային թերապիային, երաժշտաթերապիային, էրգոթերապիային, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, հոգեբանի ծառայություններին։ Գոհար Գալստյանը նշեց, որ կենտրոնը կազմակերպում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար տարբեր վերապատրաստումներ։ Տարբեր ուղղություններով միասնաբար գործակցելու քայլեր մշակվեցին։ Առաջիկայում կստորագրվի հուշագիր՝ սերտ համագործակցությունը շարունակելու նպատակով։

Комментарии