ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՊՀ-Ի ՀԵՏ

Հոկտեմբերի 7-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի պետ Լիլիթ Մկրտչյանը և կրթական նորարարությունների բաժնի մասնագետ Վալտեր Բերբերյանը հյուրընկալվեցին ԵՊՀ մանկավարժության ամբիոն։ Այն ԵՊՀ-ի հնագույն ամբիոններից է։ Քննարկվեցին ուսանողների մասնագիտական պրակտիկայի անցկացման, հետազոտական համատեղ աշխատանքների իրականացման հարցերը։ Դրանք պետք է տեղի ունենան «ԿԶՆԱԿ»-ում։ Մի շարք ծրագրերի շրջանակներում սերտ համագործակցության ուղիներ մշակվեցին։ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ղեկավար, մանկավարժության ամբիոնի վարիչը մանկ. գիտ․ դեկտոր․, պրոֆ․ Նազիկ Հարությունյանը նշեց, որ պատրաստակամ է համագործակցային աշխատանքի։




Комментарии