ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐ «ԿԱԶԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 10-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի աշխատակիցները հյուրընկալվեցին «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ։ Հանդիպման ընթացքում ծրագրերի ղեկավար Զարուհի Լավչյանը և ծրագրերի պատասխանատու Վահրամ Պետրոսյանը հանգամանորեն ներկայացրին «ԿԱԶԱ» հիմնադրամի ներկա ծրագրերը, նախագծերը, ինչպես նաև ստեղծած կրթական նյութերը, հեղինակած գրքույկներն ու կրթական խաղերը։ Հիմնավոր անդրադարձ կատարվեց «Ինովարիում» նախաձեռնությանը, որի վերաբերյալ կրթական նորարարությունների բաժնի պետ Լիլիթ Մկրտչյանը ներկայացրեց առաջարկություններ։ Կրթական նորարարությունների բաժնի աշխատակիցները մեկնաբանեցին նոր չափորոշիչները, քննարկվեցին կրթական նոր գործիքների կիրառման առանձնահատկությունները։ Որոշվեց նաև համատեղ որևէ հուշագիր ստորագրել, շարունակել սերտ համագործակցությունը։



Комментарии