Սեպտեմբերի 23-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի պետ Լիլիթ Մկրտչյանը, գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետ Աստղիկ Բալայանը հանդիպեցին կրթության փորձագետ, դերասան, ռեժիսոր Լուիզա Կոնստայի հետ։ Աշխատանքային հանդիումը հագեցած էր։ Քննարկվեցին տարաբնույթ հարցեր՝ թիմային աշխատանք, ինքնակրթություն, ինքնազարգացում, նոր մեթոդներ և այլն։ Հիշեցնենք, որ Լուիզա Կոնստան «ԿԶՆԱԿ» հիմնադրամի աշխատակիցների հետ միասին մեկնել էր Տավուշի մարզ՝ մասնակցելու հանրակրթական պետական չափորոշչի, հանրակրթական առարկայական նոր չափորոշիչների, ծրագրերի փորձարկման մշտադիտարկման աշխատանքների կատարմանը, սեմինար-խորհրդատվությանը։
Комментарии
Отправить комментарий