ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԼՈՒՍԷ» ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԵՏ


    «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի նախաձեռնած սեմինարների շարքը շարունակվում է։ Հոկտեմբերի 22-ին ընթերցասրահում տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Լուսէ» կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանի և հոգեբան Արևիկ Գրիգորյանի հետ։ Թեման՝ «Լուսէ»  կենտրոնում  մատուցվող  ծառայություններն  էին ու  դրանց դերը  կրթության  առանձնահատուկ  պայմանների  կարիք  ունեցող երեխաների ներառման հարցում։
    Նշենք, որ Գոհար Գալստայնն ունի  միջազգային  կազմակերպություններում  բազմաբնույթ  ծրագրերի համակարգման տարիների փորձ։ Նա աշխատել է Peace Corps,  World Learning, Project   Harmony կազմակերպություններում։ Ավելի քան տասը տարի աշխատել է «Սեյվ  դը  չիլդրեն» կազմակերպությունում, որտեղ համակարգել  է  երեխաների  իրավունքների պաշտպանության  և մասնակցության  ծրագրերը։ «Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» սոցիալ-վերականգնողական  կենտրոնի հիմնման նախաձեռնությունը եղել «Երևան իմ սեր» հիմնադրամի և «Սեյվ  դը  չիլդրեն» կազմակերպության կողմից  իրականացվող ու Գոհարի կողմից համակարգվող  լրջագույն ծրագրերից  մեկը: Եվ  սա  էր  պատճառը,  որ  որոշեց  ղեկավարել այս կառույցը՝  նպատակ  ունենալով  այն  դարձնել  Հայաստանի  և տարածաշրջանի առաջատար կենտրոններից մեկը: Գոհարը հավատացած է, որ կենտրոնում մատուցվող ծառայությունները կշարունակեն  լինել  որակյալ՝  այն  դարձնելով  նմանատիպ  ծառայություն մատուցող այլ կենտրոնների փորձի փոխանակման առաջնային օղակ։
       






Комментарии