«ԼԱՎ ԱՊԱԳԱՆ ԿԱՊՎԱԾ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԵՏ» ԼՈՒԻԶԱ ԿՈՆՍՏԱ

Հոկտեմբերի 8-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի դահլիճում տեղի ունեցավ սեմինար-քննարկում կրթության փորձագետ, դերասան, ռեժիսոր Լուիզա Կոնստայի հետ, որը անդրադարձավ աշխատանքային միջավայրի և թիմային աշխատանքի կարևորությանը ըստ շվեդական մոդելի։ Բանախոսը ներկայացրեց շվեդական կրթության պատմությունը, կրթական բարեփոխությունները։ Նա կարևորեց, հատկապես, վարվելագիտությունը, շվեդական մտածողությունն ու թիմային աշխատանքի մոդելը, հավասարը հավասարի հետ սկզբունքը, խմբից թիմի անցումը, աշխատանքային միջավայրը։ Լուիզա Կոնստան կիսվեց նաև իր փորձով։ Սեմինար-քննարկումը, իսկապես, հագեցած էր։


Комментарии