ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

        Այսօր՝ նոյեմբերի 11-ին, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի պետ Լիլիթ Մկրտչյանը և կրթական նորարարությունների բաժնի մասնագետ Վալտեր Բերբերյանը մասնակցեցին «Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային առցանց գիտաժողովին: Գիտաժողովի լիագումար նիստին ողջույնի խոսքով հանդես եկավ ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը՝ կարևորելով գիտաժողովի անցկացումն ու արդյունավետ ընթացք մաղթելով մասնակիցներին։ Լ. Մկրտչյանը և Վ. Բերբերյանը ներկայացրին «Ո՞վ է կրթության նորարարը: ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժինը» համահեղինակած հոդվածը: Զեկուցումից հետո պատասխանեցին հարցերին՝ անդրադառնալով նաև նոր չափորոշիչներին, առաջիկա ծրագրերին, սպասվող նախաձեռնություններին:



Комментарии