ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԼՈՒՍԷ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ



   Նոյեմբերի 12-ին «Երևան իմ սեր հիմնադրամի» «Լուսէ» կենտրոնում կրթական նորարարությունների բաժնի մասնագետներ Նարինե Մնացականյանը և Վալտեր Բերբերյանը մասնակցեցին «Լուսէ» կենտրոնի և «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների ուժերով պատրաստած՝ Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» ներկայացմանը, որը բեմադրվել էր ստվերների թատրոնով: Բեմադրությանը զուգահեռ նրանք կազմակերպել էին կտավների, նկարների, զարդերի ցուցադրություն։ Դրանք պատրաստվել էին 8-14 տարեկան երեխաների ձեռքերով։





Комментарии