«ԱՐԴԻ ԿՐԹԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԸՍՏ ՉԱՓՈՐՈՇՉԱՀԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ


    
Նոյեմբերի 15-17-ը «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժինը իրականացրեց «Արդի կրթական մոտեցումները ըստ չափորոշչահեն ուսումնառության» թեմայով սեմինարների շարքը, որին մասնակցեցին մանկավարժներ ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի (Կոտայք, Արմավիր, Արարատ) տարբեր դպրոցներից։ Սեմինարներին ներկա էին նաև մի քանի դպրոցների տնօրեններ։ «Արդի կրթական մոտեցումները ըստ չափորոշչահեն ուսումնառության» թեմայով սեմինարների շարքը տեղի ունեցավ  «ԿԶՆԱԿ» հիմնադրամի և «Երևան իմ սեր հիմնադրամի» «Լուսէ» կենտրոնի դահլիճում։ 
Երեք օրերի ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները՝
Վալտեր Բերբերյան - «Կրթական համակարգերի զարգացման ուղիները»
Լիլիթ Մկրտչյան - «Կրթության չորս հիմնասյունները (գիտելիք, հմտություն, արժեք, վերաբերմունք)»
Լիլիթ Մկրտչյան - «Գաղափարների (հասկացությունների) վրա հիմնաված ուսումնառությունը»
Իզաբելա Աբրահամյան - «Գարդների տեսություն. օրվա դասի պլան, տարբերակված ուսուցում»
Լիլիթ Մկրտչյան - «Վերջնարդյունքների վրա հիմնված ուսումնառությունը»
Նարինե Մնացականյան - «Նորարարության գործիքները կրթության մեջ. սովորողի մոտիվացիան»
«Արդի կրթական մոտեցումները ըստ չափորոշչահեն ուսումնառության» թեմայով սեմինարների շարքի մասնակից անդամները կշարունակեն իրենց համագործակցությունը բաժնի հետ և կատարած բոլոր աշխատանքները կամփոփվեն դեկտեմբերին։ 
Կրթական նորարարությունների բաժինը նախատեսել է շարունակական դարձնել սեմինարների այս շարքը։








Комментарии