ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

    

 Դեկտեմբերի 3-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի նախաձեռնությամբ հիմնադրամի դահլիճում տեղի ունեցավ սեմինար-քննարկում ՀՊՄՀ մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ, մ․ գ․ թ․, դոց․ Քնարիկ Հովհաննիսյանի հետ։ Վերջինս բանախոսեց «Ուսուցչի մասնագիտական գործունեության գործառնական բաղադրիչները» թեմայով։ Քնարիկ Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը` հիմնական և ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական առարկաների միջառարկայական կապերի իրագործման հիմնահարցերն են։

  Սեմիար-քննարկմանը մասնակցեցին կրթական նորարարությունների, չափորոշչի լրամշակման և զարգացման, ուսումնական բնագավառների մշակման և զարգացման, գնահատման մշակման և զարգացման բաժինների աշխատակիցները։ 

  «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի նախաձեռնած սեմինարների շարքը շարունակվում է։    





Комментарии