ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ

    Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ սկսում է  համագործակցության նոր ծրագիր` նպատակ ունենալով «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակում իրականացնել Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման աշխատանքները:

    Փետրվարի 11-ին ՀՄԿ-ում իրականացվեց վերապատրաստման դասընթաց մենթոր-վերապատրաստողների համար: Բացման խոսքով հանդես եկան ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ա․Թորոսյանը, ՀՄԿ տնօրեն Ա․Սվաջյանը։
Դասընթացը վարեցին ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցները։ Նշենք, որ ծրագրի շրջանակներում «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի  վերապատրաստումների ցանկում ավելացվում են նոր թեմաներ, որոնք առնչվում են Հանրակրթության պետական նոր չափորոշչին: 

        Վերապատրաստման դասընթացի շրջանակում քննարկվեցին հետևյալ  թեմաները՝
• Ուսումնական գծով փոխտնօրենների և ՄՄ-ի գործառույթները (զեկուցող՝ Ս․ Նասիբյան)
• Հանրակրթության պետական նոր չափորոշիչ, կարողունակահեն կրթություն (զեկուցողներ՝ Լ․ Մկրտչյան, Լ․ Ալեքսանյան)
• Հասկացությունների վրա հիմնված ուսումնառություն, խաչվող հասկացություններ (զեկուցողներ՝ Լ․ Մկրտչյան, Լ․ Ալեքսանյան)
• Գնահատում. ձևավորող և ամփոփիչ (զեկուցողներ՝ Լ․ Մկրտչյան, Լ․ Ալեքսանյան)
       

Комментарии