«ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ»

 

Հանրակրթական դպրոցների աշակերտների ուսումնահետազոտական և նախագծային աշխատանքների՝ «Գաղափարների տոնավաճառ» խորագրով մրցույթի անցկացման մասին.

1. Երեխաների մասնագիտական ունակությունները զարգացնելու, գիտական մտածելակերպ ձևավորելու նպատակով առաջարկում ենք հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների համար անցկացնել ուսումնահետազոտական և նախագծային աշխատանքների մրցույթ՝ «Գաղափարների տոնավաճառ» խորագրով:

2. Մրցույթի անցկացման համար առաջնորդվել մշակված կարգով:                  

 

ԿԱՐԳ

«ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ»

Հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների ուսումնահետազոտական և նախագծային աշխատանքների մրցույթի անցկացման. 

Ընդհանուր դրույթներ

  • Կրթական համակարգի կարևորագույն խնդիրներից են մտավոր ներուժի զարգացմանը, երեխաների գիտական մտածելակերպի ձևավորմանը նպաստելը, տաղանդավոր երեխաների հետաքրքրությունները խթանելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը, տեսական գիտելիքները գործնականում օգտագործելու հմտությունն ու կարողությունը, ինքնուրույն նախագծային աշխատանքներ կատարելուն օժանդակելը:
  • Հետազոտական բնույթի ուսուցողական աշխատանքների կազմակերպումն ու անցկացումը հնարավորություն է տալիս առավել խորությամբ բացահայտել և զարգացնել յուրաքանչյուր երեխայի պոտենցիալ ընդունակությունները:
  • Այդ նպատակով առաջարկվում է կազմակերպել ուսումնահետազոտական աշխատանքների մրցույթ, որի ժամանակ աշակերտները կարող են ներկայացնել ուսուցչի ղեկավարությամբ կատարած իրենց հետազոտությունները, նախագծերը:

Մրցույթի նպատակները

Մրցույթի անցկացման հիմնական նպատակներն են.

  • Բոլոր առարկաների հանդեպ աշակերտների հետաքրքրությունների խթանումը, նրանց մոտ գիտական մտածելակերպի ձևավորումը, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողունակությունների և հմտությունների զարգացումը, առանձնահատուկ և հետաքրքիր աշխատանքների բացահայտումը, հետազոտական և նախագծային աշխատանքներ կատարելուն նպաստելը:
  • Նախագծային աշխատանք կատարելը՝ ուղղված աշակերտի ինքնուրույն աշխատելու ունակությունները բացահայտելուն, հետազոտական բնույթի խնդիրներ լուծելուն, ստացված արդյունքները պաշտպանելուն, դրանք քննադատաբար գնահատելուն և համադրելուն:
  • Սովորողների մասնագիտական պատրաստվածության ապահովումը:
  • Աշակերտների հետազոտական գործունեության արդյունքների հասարակական ճանաչումը:

Մրցույթի կազմակերպումն ու անցկացումը

Մրցույթն անցկացնելու համար ստեղծվում է կազմկոմիտե և առարկայական հանձնաժողովներ:

Կազմկոմիտեի կազմի մեջ ընդգրկվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, բուհերի ներկայացուցիչներ:

Կազմկոմիտեի կազմը հաստատում է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենը: Կազմկոմիտեի նախագահը «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենն է։

Կազմկոմիտեն՝

ա) իրականացնում է մրցույթի կազմակերպման և անցկացման ողջ գործընթացը,

բ) հաստատում է առարկայական հանձնաժողովների կազմը,  

գ)հաստատում է հանձանաժողովների կողմից ներկայացված գնահատման չափանիշները, 

դ) հաստատում է մրցույթի հաղթողների ցուցակը:

 Առարկայական հանձնաժողովները.

· կազմկոմիտեի հաստատմանն են ներկայացնում նախագծերի գնահատման չափանիշները,

·    կատարում են հանրակրթական ուսումնական հաստատությունների մասնակցության հայտերի գրանցում (ներկայացված հայտը պետք է ստորագրված լինի դպրոցի տնօրենի կողմից), աշխատանքը պետք է ունենա համառոտ շարադրանք` սեղմագիր, որը պետք է արտացոլի նախագծի հիմնական դրույթներն ու եզրահանգումները, արդյունքների նորարարությունը, դրանց կիրառական նշանակությունը, 

·    կազմակերպում են ներկայացված նախագծերի նախնական քննարկում, որից հետո, սահմանված ժամկետում կազմկոմիտեին է ներկայացնում կարծիք՝ գնահատելով արված եզրահանգումների ճշտությունը, նորությունը, հիմնավորման աստիճանը,

Մրցույթն անցկացվում Է 3 փուլով

1-ին փուլներդպրոցական (ապրիլ-մայիս)

· Մրցույթին ներկայացվող նախագծային հետազոտական աշխատանքները կարող են կատարվել անհատապես կամ թիմային` ղեկավարի մասնակցությամբ։

· Դպրոցներում որոշվում է մրցույթին մասնակցության ձևաչափը. (թիմային,  անհատական), ինչ նախագծային աշխատանք է ներկայացվելու, աշխատանքների ներկայացմանը, բովանդակությանն ուղղված պահանջները, հաստատվում է ղեկավարի թեկնածությունը:


Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է իրենց մեջ ներառեն կատարված հետազոտության արդյունքները և տան դրանց գործնական լուծումները: 

Մրցույթին ներկայացվող աշխատանքը պետք է լինի ինքնուրույն հետազոտություն:

Աշխատանքը կարող է լինել գիտության բնագավառում կատարված փորձ, ինչ-որ մի երևույթ ներկայացնող մոդելի կառուցում, տեխնիկական սարքի ստեղծում, համայնքային խնդրի վերհանում ու լուծման առաջարկի ներկայացում և այլն:


Յուրաքանչյուր աշխատանքի համար ներկայացվում է էլեկտրոնային թղթապանակ, որը ներառում է.

·         աշակերտի (աշակերտների) անուն, ազգանունը

·         աշխատանքի անվանումը

·         դպրոցը, դասարանը, այն բնագավառը, որին պատկանում է աշխատանքը

·   կատարված հետազոտության ընթացքն ու արդյունքները` անպայման վեր հանված հետազոտության ձևակերպմամբ

·         օգտագործված գրականության ցանկը  

2-րդ փուլ – (հունիս)

  • Դպրոցներն իրենց նախագծերն ուղարկում են «ԿԶՆԱԿ» հիմնադրամ, որտեղ հիմնադրամի տնօրենի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովն ընտրում է լավագույն աշխատանքները:
  • Նախագծի հեղինակ աշակերտը (աշակերտները) ղեկավարի հետ ներկայացնում են նախագծի հիմնական և առանցքային դրույթներն ու նյութերը, իրականացման ընթացքը:
  • Նախագծերի ներկայացումն իրականացվում է Երևան քաղաքի ընտրված դպրոցում։ Լավագույն ուսումնական նախագծերը հրապարակվում են «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կայքում:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ծրագրի համակարգողին: 
Համակարգող՝ Նարինե Մնացականյան
                             Հեռ. 099771315

 

 

Комментарии