«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ». ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ



«ԿԶՆԱԿ» և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամների հետ համատեղ իրականացվող «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակից դպրոցներից է Ստեփանավանի թիվ 1 հիմն. դպրոցը:

Ստեփանավանի թիվ 1 հիմն. դպրոցը «Իմ կյանքը համայնքում» ծրագրի շրջանակներում հյուրընկալել է ք. Աբովյանի կրթահամալիրից և թիվ 2 հիմնական դպրոցից աշակերտների: Ծրագրի շրջանակներում երեխաների այցելությունը Ստեփանավանում էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվել են մի շարք մշակութային միջոցառումներ:

Հիշարժան էր այցելությունը Լոռի բերդ քաղաքատեղի պատմամշակութային արգելոց: Այն համարվում է տարածաշրջանի կարևոր մշակութային կենտրոնը, որը  հայտնի է  իր ժամանակի համար բացառիկ ջրամատակարարման համակարգով: Այն կառուցվել է Դավիթ Անհողինի կողմից, հետագայում դարձել է Կյուրիկյան արքայատոհմի մայրաքաղաքԵրեխաները շրջեցին բերդաքաղաքի տարածքով, ծանոթացան Կյուրիկյան ժամանակաշրջանին բնորոշ մշակութային ժառանգությանը, հիացան Լոռվա չնաշխարհիկ և բացառիկ բնությամբ: Հյուրընկալված երեխաներին ուղեկցում էին դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները, տնօրենը, դասղեկը, փոխտնօրենը և պատմության ուսուցիչը, ով մանրամասն ներկայացրեց  բերդաքաղաքի պատմությունըՄեր հյուրընկալվող երեխաները  նշում էին, որ շատ տպավորված էին հատկապես Լոռվա բացառիկ բնությամբ և տեղի բնակչության ջերմ և հյուրընկալ վերաբերմունքից:

Երեխաների առօրյանիհարկե, սկսվում է դասապրոցեսովԱյս կարճ ժամանակահատվածում  մեր հյուրընկալված  երեխաները հասցրել են ձեռք բերել նոր ընկերներ և սիրվել ուսուցիչների կողմիցԱկտիվ մասնակցում են դասերին և երեխաներն ու ուսուցիչները մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ  աջակցում են մեր հյուրերին:

                                                                                        Ստեփանավանի թիվ 1 հիմն. դպրոց







Комментарии