ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է 145 ՀԱՅՏ


        ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ նախաձեռնած «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովին ներկայացվել է 145 հայտ Երևանից, ինչպես նաև Հայաստանի տաբեր մարզերից: 
        Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի պարագայում կհաստատվի աշակերտի մասնակցությունը «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական նստաշրջանին: 
Հիշեցնենք, որ դիտարկման արդյունքների վերաբերյալ աշակերտները կծանուցվեն մինչև 2022 թ. ապրիլի 20-ը, իսկ աշխատաժողովը տեղի է ունենալու 2022 թ. մայիսի 6-ին ԵՊՀ-ում:
        Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ, թե ինչպես են աշակերտները պատրաստում իրենց աշխատանքները: 






Комментарии