«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ». ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ


«ԿԶՆԱԿ» և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամների հետ համատեղ իրականացվող «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակից դպրոցներից է Ստեփանավանի թիվ 1 հիմն. դպրոցը:

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցի բակը լի էր ոգևորությամբ: Մեր դպրոցի մարզասեր աշակերտները մասնակցում էին ֆուտբոլի ներդպրոցական առաջնությանը: 8-րդ դասարանի թիմի կազմում էր նաև Աբովյանցի Դավիթ Գրիգորյանը: Դավիթը, Եվան և Վալենտինան շարունակում են ակտիվ մասնակցել դասերին և դպրոցական առօրյային: Դասերից հետո 9-րդ դասարանի աշակերտները և Աբովյանից ժամանած մեր աշակերտները մասնակցեցին Մարգահովիտի ATP բնապահպանական էկո ակումբի կողմից կազմակերպած «Կլիմայի փոփոխությունները և անտառը», «Թափոնների կառավարում» թեմաներով սեմինարին: Ճանապարհն ինքնին հետաքրքիր էր: Երեխաները երգում էին, կատակում և հետաքրքիր պատմություններ պատմում ողջ ճանապարհին: Էկո դպրոցի սեմինավարը մանրամասնորեն ներկայացրեց էկոլոգիական հիմնախնդիրները, բացատրեց, որ այսօր յուրաքանչյուրիս ներդրումը շատ կարևոր է բնության պահպանման հարցում: Երեխաները շրջեցին ակումբի տարածքում, ծանոթացան, թե ինչպես կարելի է վերամշակել թափոնները և ստանալ էկոլոգիապես մաքուր սնունդ: 


                                                                                    Ստեփանավանի թիվ 1 հիմն. դպրոց






Комментарии