«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ». ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ

«ԿԶՆԱԿ» և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամների հետ համատեղ իրականացվող «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակից դպրոցներից է Ստեփանավանի թիվ 1 հիմն. դպրոցը:


Դպրոցի առօրյան շարունակվում է իր բնականոն հունով: Ամենօրյա դասեր, պլանավորած միջոցառումներ և ճանաչողական փոքրիկ էքսկուրսիաներ: Դպրոցի SMART դասասենյակում տեղի ունեցավ «Լոռվա պատմամաշկութային ժառանգություն» թեմայով դպրոցական թեմատիկ օլիմպիադա 7-8-րդ դասարանների միջև: Աշակերտները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին: Դասերից հետո այցելեցին Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատ, որտեղ մասնակցեցին վարպետաց դասերի՝ գոբելենագործության, մարաշի ասեղնագործության, նկարչության: Շրջեցին պալատում գործող խմբակներով, ծանոթացան   Սահակ Սահակյանի ստեղծագործություններին և քանդակներին:

                                                                            Ստեփանավանի թիվ 1 հիմն. դպրոց




Комментарии