«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ». ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 35 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ




«ԿԶՆԱԿ» և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամների հետ համատեղ իրականացվող «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակից դպրոցներից է Երևանի թիվ 35 հիմն. դպրոցը:

«Իմ կյանքը համայնքում» ծրագրի շրջանակներում Վերին Պտղնիի միջն. դպրոցի աշակերտները հյուրընկալվել են Երևանի թիվ 35 հիմն. դպրոցում։ Նրանք արդեն հասցրել են հանդիպել  «Ռուսական տան»  ներկայացուցիչների  հետ, այցելել են Ծիծեռնակաբերդ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հարգանքի տուրք են մատուցել  հայ ժողովրդի բարեկամ Ա. Գրիբոյեդովի հիշատակին, եղել են Էրեբունի պատմամշակութային թանգարան-արգելոցում, որտեղ մասնակից են եղել փոքրիկ բաց դասի:


                                                                                                Երևանի թիվ 35 հիմն. դպրոց


       







Комментарии