«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ». ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ

«ԿԶՆԱԿ» և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամների հետ համատեղ իրականացվող «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակից դպրոցներից է Չարենցավանի թիվ 3 հիմն. դպրոցը:


«Իմ կյանքը համայնքում» ծրագրի շրջանակներում մեր դպրոցում հյուրընկալված աշակերտների համար, համայնքին ծանոթացնելու նպատակով, կազմակերպել էինք էքսկուրսիա Չարենցավան համայնքում։ Էքսկուրսիան կազմակերպվել էր հյուրընկալող դասարանի և դասղեկ Ն.Աբգարյանի անմիջական մասնակցությամբ։

Առաջին հերթին աշակերտները ոտքով շրջել են բակերով, ծանոթացել բակերում առկա փոքրիկ հուշարձան ցայտաղբյուրների պատմությանը։ Այնուհետև՝ այցելել են Չարենցավան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգի, քաղաքային գրադարան, ծանոթացել են գրադարանի պատմությանը, եղել են գրադարանում գործող «Ամերիկյան անկյունում», ծանոթացել են գրադարանում գործող թատերական խմբի աշխատանքներին՝ ստանալով տեղեկություն յուրաքանչյուր տիկնիկի կյանքի պատմության մասին։ Նաև ստացել են առաջարկ ներկա գտնվել տիկնիկային ներկայացման, որը կկազմակերպվի մեր դպրոց հյուրընկալված աշակերտների համար։

Էքսկուրսիայի հաջորդ կանգառը՝ Չարենցավան քաղաքի հրապարակն էր։ Մեր աշակերտները մեծ ոգևորվածությամբ պատմել են մեր քաղաքի պատմությունը, Ե.Չարենցի հուշարձանի մոտ աշակերտները ասմունքել են և պատմել պատմություններ Ե.Չարենցի մասին։

Հաջորդ վայրը, որ այցելել են մեր աշակերտները Չարենցավանի մարզադպրոցն էր,որտեղ աշակերտները դիտել են «Վան» ֆուտբոլային ակումբի մարզումները։

Էքսկուրսիայի վերջին վայրը՝ Ե.Չարենցի հուշասրահն էր, որտեղ աշակերտները լսել են Չարենցի կյանքի պատմությունը, դիտել թանգարանային նյութերը, որոշ պահպանված ձեռագրեր։ 

Բարձր տրամադրությամբ աշակերտները վերադարձել են տուն։


                                                                                    Չարենցավանի թիվ 3 հիմն. դպրոց





Комментарии