ՀՀ ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն «ԿԶՆԱԿ» հիմնադրամի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ մեկնարկեց «ՀՊՉ ութ հիմնարար կարողունակություններ. տեսագործնական դասընթաց» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է համակցված ուսումնառության միջոցով մասնագետների շրջանում ընդլայնել Հանրակրթության պետական չափորոշչի հիմքում ընկած 8 առանցքային կարողունակությունների, տարրական, միջին և ավագ դպրոցներում դրանց վերջնարդյունքների, նկարագրիչների վերաբերյալ տեսական ու գործնական գիտելիքները, ինչպես նաև գործնականում դրանք կիրառելու կարողությունները: Տեղեկացնենք, որ ծրագրի մասնակիցներն են ՀՀ դպրոցների երեք հազարից ավելի տնօրեններ և տնօրենի տեղակալներ:
Ծրագրի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, ԿԶՆԱԿ-ի և «ԿԱԶԱ» հիմնադրամի ներկայացուցիչներ, ՀՀ դպրոցների տնօրեններ, ծրագրի փորձագետներ և մասնագետներ:
Комментарии
Отправить комментарий