«ԿԶՆԱԿ» և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամների հետ համատեղ իրականացվող «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակից դպրոցներից է Ջրաբերի միջն. դպրոցը:
Օրը սկսվեց ֆիզիկայի ուսուցչի կազմակերպած անակնկալով: Նրա նախաձեռնությամբ աշակերտները, որոնք եկել էին Արենիի միջն. դպրոցից, մեծ ոգևորությամբ Ջրաբերի միջն. դպրոցի բակում տնկեցին բարեկամության ծառ: Այնուհետև՝ դպրոցում դիտեցին «Մայրիկ» ֆիլմը: Աշակերտները մասնկացեցին նաև քողարկման ցանց պատրաստելու գործընթացին: Օրվա երկրորդ կեսին այցելեցին Աբովյան քաղաքում գործող նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ և ռուս զինվորների հուշահամալիր, տեսան Խ. Աբովյանի կիսանդրին, ծանոթացան Աբովյան քաղաքի պատմությունը: Հանգիստ-դադար առանք կրթամշակութային կենտրոնում, աշակերտները դաշնամուր նվագեցին, երգեցին, լիցքաթափվեցին, սեղանի խաղեր խաղացին, վերադարձան գյուղ և իրենց հյուրընկալող ընտանիքներից մեկում միասին ընթրեցին:
Ջրաբերի միջն. դպրոց
Комментарии
Отправить комментарий