«ԿԶՆԱԿ» և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամների հետ համատեղ իրականացվող «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակից դպրոցներից է Ջրափիի միջն. դպրոցը:
Շիրակի մարզի Ջրափիի միջն. դպրոցը հյուրընկալել է Աբովյանի թիվ 2 և Արենիի միջնակարգ դպրոցի սաներին: Երեխաները ծանոթացան գյուղի ստեղծման պատմությանը, երթով գնացին Ջրափի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ ի հիշատակ եղեռնի զոհերի տեսան գյուղի Քարավանատունը: Այցելեցին Սառնաղբյուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ սրբատեղին, Սուրբ Կարապետ եկեղեցի, Հառիճավանք վանական համալիր, Իսահակյանի, Շիրազի, Ձիթողցոնց տուն-թանգարաններ, Յոթ Վերք և Ամենափրկիչ եկեղեցիներ, ինչպես նաև խեցեգործ, գեղանկարչուհի Գոհարիկի արհեստանոց:
Ջրափիի միջն. դպրոց
Комментарии
Отправить комментарий