«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ». ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑ



«ԿԶՆԱԿ» և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամների հետ համատեղ իրականացվող «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակից դպրոցներից է Վերին Պտղնիի միջն. դպրոցը:


Այսօր Վերին Պտղնիի միջն. դպրոց էր այցելել 20-րդ դարի մեծագույն բանաստեղծ Վահան Տերյանի ծոռը, ինչպես նաև հայականության խրոխտ շունչը մեր պոեզիայի մեջ ներարկող Գևորգ Էմինի թոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը։
Աշակերտներն ասմունքեցին, պարոն Էմին-Տերյանը խոսեց պոեզիայից, պատմեց դրվագներ Վահան Տերյանի կյանքից։ Վերջում գրականագետին Երևանի Գոգոլի անվան համար 35 հիմնական դպրոցի աշակերտները Վերին Պտղնեցիների հետ միասին անկաշկանդ  հղեցին հարցեր, բանավիճեցին, օդը լցրեցինք Տերյանով։

                                                                                                Վերին Պտղնիի միջն. դպրոց



Комментарии