«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ». ՋՐԱԲԵՐԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑ


«ԿԶՆԱԿ» և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամների հետ համատեղ իրականացվող «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակից դպրոցներից է Ջրաբերի միջն. դպրոցը:

Օրը սկսեցինք դասապրոցեսով: Այս կարճ ժամանակահատվածում մեզ հյուրընկալած աշակերտները հասցրել են ձեռք բերել նոր ընկերներ և սիրվել ուսուցիչների կողմից: Արենիի միջն. դպրոցի աշակերտները մեր դպրոցի աշակերտների համար կազմակերպեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը: Դասերի ավարտից հետո գնացին Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող վարպետ Լևոնի գետնափոր հրաշքը տեսնելու ու բացահայտելու: Այնուհետև՝ վերադարձան հյուրընկալող ընտանիք ու մի փոքր հանգիստ: Հյուրընկալած աշակերտները հրավիրվել էին նաև ժանգյալով հաց ուտելու: Օրը ամփոփեցինք Ֆանտան գյուղում գտնվող նորակառույց եկեղեցի այցելելով:


                                                                                                Ջրաբերի միջն. դպրոց




Комментарии