«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ». ՋՐԱՓԻԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑ



«ԿԶՆԱԿ» և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամների հետ համատեղ իրականացվող «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակից դպրոցներից է Ջրափիի միջն. դպրոցը:

«Իմ կյանքը հանայնքում»  աշակերտների փոխանակման ծրագով Շիրակի մարզի Ջրափիի միջնակարգ դպրոցը հյուրընկալել է Արենիի միջնակարգ դպրոցի և Աբովյանի թիվ 2 դպրոցների աշակերտներին: Օրերն անցնում են հետաքրքիր և բովանդակալից: Երեխաները եղան «Հառիճավանք» վանկային համալիրում, ծանոթացան Գյումրվա կոլորիտին, եկան Իսահակյանի, Շիրազի և Ձիթողցոնց տուն–թանգարաններում, այցելեցին խեցեգործուհի և գեղանկարչուհի Գոհարիկի արհեստանոց, գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի և Քարավանատուն, ինչպես նաև սահմանապահ ուղեկալ, ծանոթացան զինվորների առօրյային, զենքին, տեսան  Ախուրյանի ջրամբարը, Թուրքիայի  սահմանին գտնվող 19–րդ դարի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

                                                                                                           Ջրափիի միջն. դպրոց










 

Комментарии