«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ». ԱՐԵՆԻԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑ


«ԿԶՆԱԿ» և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամների հետ համատեղ իրականացվող «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակից դպրոցներից է Արենիի միջն. դպրոցը:


Արենիի միջնակարգ դպրոցը հյուրընկալել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի և Շիրակի մարզի Ջրափի գյուղի աշակերտներին։ Հյուրերին ընդունել ենք մեծ ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ։ Դպրոցին ծանոթացնելուց հետո մասնակցել ենք համայնքում կազմակերպված ջահերով երթի, այցելել ենք Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Կազմակերպել ենք արշավ դեպի 1975 թվականին կառուցված Արենիի սելավապաշտպան կառույց։ Այցելել ենք Areniwine  և Արենիի գինու գործարան։ Երեխաները մասնակից են դարձել գինու շշալցման գործընթացին, ծանոթացել գինու պատրաստման գործընթացին։


                                                                                    Արենիի միջն. դպրոց










Комментарии