Ամիսներ
առաջ ԿԶՆԱԿ հիմնադրամն իր համագործակցությունների շրջանակներում ԿԱԶԱ շվեյցարական հիմնադրամի
հետ Տավուշի շրջանի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում ձեռնարկեցին «Ինովարիում» նախագիծը:
Այս ծրագրի շրջանակներում աշակերտները քննարկել և վեր էին հանել իրենց համայնքի խնդիրները
և դրանցից մեկի վերաբերյալ մշակել բարելավման նախագիծ. այն է՝ լուծել դպրոցականների
զբաղվածության խնդիրը:
Այս նախագծի
շրջանակներում նաև ապրիլի 6-ին Հաղարծինի դպրոցի աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները
համախմբվել էին ԿԱԶԱ հիմնադրամի կրթական խաղերի շուրջ, որին ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի
կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, աշխատակիցներ
Նարինե Մնացականյանը, Իզաբելա Աբրահամյանը և ԿԱԶԱ հիմնադրամի աշխատակիցներն ու կամավորները:
Կրթական
տարաբնույթ խաղերի մասնակցության և հետադարձ կապի ընթացքում կարևորվեց մեկ բան. Խաղի
միջոցով հնարավոր է ձեռք բերել ոչ միայն ակադեմիական գիտելիք, այլև համագործակցելու,
վերլուծելու, համադրելու միջոցով խթանվում
է բազմաթիվ այլ հմտությունների և կարողությունների
զարգացումը, ստեղծվում և հաստատվում է ուսուցիչ- ծնող- սովորող համագործակցության և
վստահելիության առողջ միջավայր:
Комментарии
Отправить комментарий