«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

    

            ԿԶՆԱԿ հիմնադրամը «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ հայտարարել են «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը: Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է, երեխաների միջև սոցիալականացման, տարբեր մարզերում մշակութային կյանքի, ընտանիքներում ընդունված ավանդույթների հետ ծանոթացումը: Ծրագրին մասնակցելու են 14-16 տարեկան աշակերտները, ովքեր 1 շաբաթ կհյուրընկալվեն այլ համայնքում, ուսումը կշարունակեն տվյալ համայնքի դպրոցում:

    Ապրիլի 7-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի, կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանի, կրթական նորարարությունների բաժնի մասնագետների, «Լուսէ» կենտրոնի տնօրենի մասնակցությամբ կայացավ փոխանակման ծրագրին մասնակից դպրոցների տնօրենների հետ առաջին հանդիպումը (առցանց):

    Ա. Թորոսյանն ու Լ. Մկրտչյանը հայտարարեցին ծրագրի մեկնարկը, մանրամասն ներկայացրեցին ծրագրի նպատակը, կարևորությունը, պատասխանեցին տնօրենների հարցերին, ապա վիճակահանության անիվի միջոցով ընտրվեցին սովորողներին միմյանց հետ փոխանակող դպրոցները: Ծրագրին մասնակից ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերի և Երևանի դպրոցներից ընտրվեցին 2 տասնյակից ավել դպրոցներ:

Ծրագիրը տևելու է ապրիլի 18-ից մայիսի 1-ը:










Комментарии