«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ». ՋՐԱԲԵՐԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑ


«ԿԶՆԱԿ» և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամների հետ համատեղ իրականացվող «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակից դպրոցներից է Ջրաբերի միջն. դպրոցը:


Օրը սկսվեց դասապրոցեսով, երկար դասամիջոցին դպրոցի ճաշարանում համտեսեցին մեր խահարարի պատրաստած համեղ ուտեստները: Մասնակցեցին պատմության ուսուցչի կազմակերպած հեղինակային խաղին-վիկտորինային: Օրվա երկրորդ կեսին Դավթին հյուրընկալած ընտանիքը կազմակերպել էր էքսկուրսիա դեպի Կոտայքի մարզի Բջնի գյուղ, եղան Պահլաունի իշխանների 10-11-րդ դարերում կառուցած  Բջնի բերդում, այնուհետև այցելեցին Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որից հետո տեսան Բջնի գյուղում գտնվող բնական հանքային աղբյուրները: Վերադարձ գյուղ, կազմակերպվեց ֆուտբոլային հանդիպում, և արդեն ավանդույթ դարձած հյուրասիրություն հյուրընկալող ընտանիքում՝ այս անգամ Նաներին  հյուընկալած ընտանիքում:

                                                                                                 Ջրաբերի միջն. դպրոց






Комментарии