«ՀԵՏԱԶՈՏԵՆՔ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ԱՄՓՈՓՈՒՄ


Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ-ի և ՀՀ ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի համատեղ կազմակերպած «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցների ավելի քան 200 աշակերտ, որոնք հետազոտական աշխատանքը ներկայացնելուց հետո ստացան վկայականներ:

Նշենք, որ ՀՀ-ում առաջին անգամ անցկացվող աշխատաժողովի նպատակն էր խթանել դպրոցում հետազոտական աշխատանքների իրականացումը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բուհ-դպրոց համագործակցության ընդլայնմանը։







Комментарии