«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ


«ԿԶՆԱԿ» հիմնադրամը «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը: Ծրագրին մասնակցել են 15 դպրոցից 49 սովորողներ (Երևան-3 երեխա, Կոտայք-19 երեխա, Սյունիք-6 երեխա, Արմավիր-2 երեխա, Վայոց Ձոր-13 երեխա, Շիրակ-2 երեխա և Լոռի-4 երեխա):

Ծրագրի շնորհիվ հանրապետության 15 դպրոցների աշակերտները, ծնողները և մանկավարժները դարձան մի թիմ, մի մեծ ընտանիք: Նրանք նորովի և սիրով բացահայտեցին մեր հայրենիքը, ծանոթացան համայնքի նիստուկացին, սովորույթներին, շրջեցին տեսարժան վայրերով, սովորեցին այլ միջավայրում, հարազատացան:






Комментарии