ԲՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ «ԿԶՆԱԿ»-ում

Տևական ժամանակ է ինչ ԲՊՀ ուսանողները մասնագիտական պրակտիկա են անցնում «ԿԶՆԱԿ» հիմնադրամում: Նրանք հասցրել են կատարել տարաբնույթ աշխատանքներ, ուսումնասիրություններ, որոնցից հիշարժան է, հատկապես, ավագ դպրոցի աշակերտների համար կրթական-ուսուցողական խաղի ստեղծումը: Ստորև ներկայացնենք պրակտիկանտների ամփոփ կենսագրականները: Այսպես՝ 



Նոնա Գևորգյանն է: Ծնվել է 2001 թ. Վայք քաղաքում, 2007-2019 թթ. սովորել Վայքի ավագ դպրոցում: Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Սերվիս և սոցիալական գիտությունների ֆակուլտետի Սերվիս բաժին: Այժմ սովորում է բաժնի 3-րդ կուրսում: Ազատ ժամանակ սիրում է երգել, 7 տարի հաճախել է Խաչատուր Ներսիսյանի անվան Վայքի երաժշտական դպրոցի վոկալի և դաշնամուրի դասերի: Շուրջ 9 տարի հաճախել է նաև պարային խմբակի: Լինելով Սերվիս բաժնում սովորող՝ իր նախասիրություններից է նաև տարբեր ազգերի լեզուները և մշակույթները ուսումնասիրելը: Ապագայում իրեն տեսնում է տուրիզմի ոլորտում աշխատելիս, որովհետև մարդկանց հետ շփումը իրեն էներգիայով է լցնում:


Երանուհի Ավետումյանն է: Ծնվել է 2000 թ. հուլիսի 19ին, ՌԴ Ուֆա քաղաքում: 2007 թ. վերադարձել է Հայաստան: 2008-2019 թթ. սովորել և ավարտել է Արմաշի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցը: 2019 թ. ընդունվել է Բրյուսվի անվան պետական համալսարան Սերվիսի ֆակուլտետ: Իր ապագան պատկերացնում է հենց զբոսաշրջության ոլորտում, քանի որ ցանկանում է նպաստել Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:


Լիլիթ Գասպարյանն է: Ծնվել է 2001 թ. մարտի 11-ին Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Խնձորուտ բնակավայրում։ 2007 թվականից  մինչև 2019 թվականը սովորել է Խնձորուտի միջնակարգ դպրոցում։ 2014 թ. այցելել է հայ ժողովրդական պարերի խմբակի, իսկ 2015 թվականից մինչև 2018 թվականը այցելել է ժամանակակից պարերի խմբակի։ Ազատ ժամանակ սիրում է նկարել, պարել։  2019 թ. ընդունվել և սովորում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտություններ և Սերվիս ֆակուլտետի Սերվիս բաժնի 3-րդ կուրսում։ 

Комментарии