«ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ



«ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի մասնագետներ Ն. Մնացականյանը, Ի. Աբրահամյանը, Վ. Բերբերյանը մասնակցում են 2022 թվականի սեպտեմբերին կայանալիք «Փոխակերպվող կրթության գագաթնաժողովի» ազգային, տարածաշրջանային և միջազգային խորհրդակցություններին, միջոցառումներին: Մասնագետները հունիսի 9-ից միացել են առցանց քննարկումներին, որի առաջին սեմինարը վերաբերում էր մեդիագրագիտությանը ու ձևավորող գնահատմանը: Նշենք, որ առցանց քննարկումներն ընդգրկում են կրթության բոլոր ասպեկտները, ինչպես՝ հիմնարար ուսուցում, կրթության ֆինանսավորում, թվային ուսուցում, շարունակական կրթություն, կրթություն հանուն կայուն զարգացման, կրթական նորարարություն, անվտանգ դպրոցներ, բնապահպանական կրթություն և այլն: Տեղեկացնենք, որ խորհրդակցություններին, միջոցառումներին, քննարկումներին մասնակցում են եվրոպական բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ: «Փոխակերպվող կրթության գագաթնաժողովի» առկա հանդիպումներըը տեղի կունենա հունիսի 28-30-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:




Комментарии