«ՓՈԽԱԿԵՐՊԵԼՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ» ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ


Կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, կրթական նորարարությունների բաժնի մասնագետ Նարինե Մնացականյանը մասնակցել են «Փոխակերպելով կրթությունը» ազգային խորհրդակցությանը։ Հանդիպման նպատակն էր մասնակցային և համակողմանի քննարկման եղանակով վերհանել ՀՀ կրթության ոլորտի առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, միջազգային գործընկերների և դեսպանությունների, պետական և համայնքային գերատեսչությունների, երիտասարդական և հասարակական կառույցների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, անկախ փորձագետներ:





Комментарии