ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ


Կրթական նորարարությունների բաժնի մասնագետ Վ. Բերբերյանը օգոստոսի 12-ին Հրազդանում մասնակցել է Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումներին:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականից օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: Այս տարի այն կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը:
Միջոցառումներին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը և այլք: 
Երիտասարդության միջազգային օրը նշվել է ՀՀ ամբողջ տարածքում․ կիզակետում «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանն էր։







Комментарии