ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎ


        Կրթական նորարարությունների և հետազոտության վարչություն պետ Լ. Մկրտչյանը՝ որպես ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի ներկայացուցիչ մասնակցել է  Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովին (ECER 2022): Այն այս տարի առաջին անգամ տեղի էր ունենում Հայաստանում: Համաժողովի թեման էր՝ «Կրթությունը աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»։

         ECER 2022 համաժողովի շրջանակում ԵՊՀ-ում կենտրոնացվել էին աշխարհի տարբեր երկրների առաջատար հետազոտությունների արդյունքները, որոնք ներկայացվեցին և քննարկվեցին ինչպես կրթության ոլորտի աշխարհահռչակ հետազոտողների, այնպես էլ երիտասարդ ու սկսնակ հետազոտողների կողմից: Չորս օրերի ընթացքում (օգոստոսի 22-25-ը) 40 բաժանմունքներում տեղի են ունեցել աշխատաժողովներ, պլենար քննարկումներ, միջսերնդային հանդիպումներ, հաղորդակցական ու սոցիալական կապերի հաստատմանն ուղղված փակ նախաձեռնություններ:







Комментарии