ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՐԱԿԱՅՎԵՑ ԱՐԵՆԻՈՒՄ

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականցված «Իմ կյանքը համայնքում» ծրագիրն ամփոփվեց մայիսին, որի շնորհիվ մասնակիցները նորովի բացահայտեցին մեր հայրենիքը միմյանց համար, դարձան մի թիմ, մի մեծ ընտանիք: Ծրագրի ընթացքում մեր երկրում ավելացավ մեզ այնքան պակասող սերն ու համերաշխությունը, ապացուցվեց, որ մենք շատ լավն ենք, երբ իրար կողք ենք, երբ միասին ենք:  

Ոգևորիչ է այն փաստը, որ ծրագրի շնորհիվ դպրոցների միջև ստեղծված բարեկամությունը շարունակվում է: Նոր ուսումնական տարվան ընդառաջ Վայոց Ձորում հանդիպել են Շիրակի մարզի Ջրափի գյուղի և Արենիի դպրոցների աշակերտները, մանկավարժները և ծնողները՝ ապացուցելով, որ ծրագիրն իսկապես կայացել է և անպայման պետք է շարունակական լինի: 




Комментарии