«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագրի նպատակը

ԿԶՆԱԿ հիմնադրամը «Lուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի մեկնարկը:

Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։

Երեխաների միջև սոցիալականացման, հայրենիքի ճանաչողության, տարբեր մարզերում մշակութային կյանքի, ընտանիքներում ընդունված ավանդույթների հետ ծանոթացման արդյունքում կընդլայնեն նրանց աշխարհճանաչողությունն ու արժեհամակարգը։

Հյուրընկալող դպրոցներում կիրականացվեն նախագծային ծրագրեր, կգործեն խմբակներ, որոնց կմանսակցեն հյուրընկալած աշակերտները.

·         Հայրենագիտության նախագծերի մշակում (պարտադիր է բոլոր մասնակիցների համար)

Ըստ հյուրընկալող դպրոցի հնարավորությունների.

·         Ազգային երգ ու պարի ուսուցում

·         Տարբեր առարկաների օլիմպիական խմբակներ

·         «Արմաթ» լաբորատորիաներ

Ծրագրի ավարտին

  • Աշակերտների մոտ կձևավորվի հարգանք սեփական անձի և այլոց հանդեպ՝ անկախ բնակության վայրից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից
  • Աշակերտները կարժևորեն սեփական ինքնությունը՝ ընտանիքի, համայնքի և պետության դերում

Մասնակցությունը.

Ծրագրին կարող են մասնակցել 14-16 տարեկան այն աշակերտները, ովքեր պատրաստ են.

·       Երկու շաբաթ հյուրընկալվել այլ համայնքում

·       Կրթությունը շարունակել տվյալ համայնքի դպրոցում

·       Բնակվել համայնքի ընտանիքներից մեկում

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 10-ը գրանցվել հետևյալ հղումով.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe2XUU6GiVSBGy3nubm1cIucKrA0tv6xc2MJIlc5wpuwq77Zg/viewform?fbclid=IwAR0dtMZ5obqf3SYx8xsKWxxqg-pEFX3dn58iFUh-XcH7IJbfBJSDyd7ATWw

Աշակերտների ընտրությունը կկատարվի ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած և ընտրված դպրոցների և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կողմից:

Դպրոցներում աշակերտների հյուրընկալման տևողությունը՝ 2022թ. հոկտեմբերի 17-30-ը:

 

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի

 կրթական նորարարությունների բաժին

 

 

 


Комментарии