ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է


Տեղի ունեցավ հերթական հանդիպումը Բոստոնի համալսարանի ուսուցիչների պրակտիկայի պատասխանատու, EduArmenia-ի խորհրդի անդամ Վիգի Խրլոբեանի հետ: Այս անգամ հանդիպմանը մասնակցում էին կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, ով նաև նախաձեռնողն ու կազմակերպիչն է, կրթական նորարարությունների բաժնի մասնագետներ Նարինե Մնացականյանը, Իզաբելա Աբրահամյանը, Վալտեր Բերբերյանը, գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետներ Կարինե Պողոսյանը, Սաթենիկ Հայթյանը, Հասմիկ Հովհաննիսյանը, ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ Մարիամ Սարգսյանը, չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետ Աիդա Սարգսյանը: Քննարկվեցին ուսուցչի մասնագիտական զարգացման բազմաբնույթ հարցեր և խնդիրներ, ներկայացվեց միջազգային փորձ: Հանդիպման ավարտին մասնագետները բանախոսին հղեցին իրենց հարցերը, տեղի ունեցավ բուռն քննարկում:



Комментарии