ՀԱՐԱՏԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ



Սեպտեմբերի 7-ին ԿԶՆԱԿ-ը հյուրընկալել էր հարատև կրթության փորձագետ Էդիթ Սողոմոնյանին, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Մարինա Գալստյանին։ Հանդիպման նպատակն էր հասկանալ, թե ինչպես կարելի է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել կրթության մեջ, հատկապես ուսուցիչների մասնագիտակամն զարգացման գործընթացներում քոուչինգային տեխնոլոգիաները։ Հանդիպման ժամանակ Մարինան և Էդիթը ներկակացրին, թե ինչպես կարելի է կիրառել քոուչինգը մասնագիտական ճգնաժամերի հաղթահարման համար։ ԿԶՆԱԿ տնօրեն Արտաշես Թորոսյանը մատնանշեց այն կարիքները, որոնց հասցեական լուծման նպատակով նպատահարմար է այդ տեխնոլոգիաների ներդնումը։ Հանդիպման մասնակիցները ձեռք բերեցին պայմանավորվածություն շարունակաբար աշխատել այս հարցի շուրջ և պատրաստակամություն հայտնեցին համագործակցել։ Էդիթ Սողոմոնյանը, Մարինա Գալստյանը հանդիպեցին նաև Կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին: Քննարկվեցին առաջիկա համագործակցության ուղիները։ 




Комментарии