«ԻՄ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ԿԶՆԱԿ հիմնադրամն արդեն երկրորդ անգամ իրականացրեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը, որի առանցքում հայրենաճանաչությունն էր, տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։ Միջոցառման ամփոփումը կազմակերպվեց ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում. այս դպրոցն ուղարկել և հյուրընկալել էր ամենաշատ թվով աշակերտներ:

Ամփոփիչ միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԿԳՄՍՆ, ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների կրթության վարչության պետեր, դպրոցների տնօրեններ, աշակերտներ, ծնողներ:

Հանրապետության տարբեր համայնքների 17 դպրոցներից 58 աշակերտներ մասնակցեցին ծրագրին, տեղափոխվեցին հյուրընկալ համայնքներ, երկու շաբաթ շարունակ սովորեցին հյուրընկալ դպրոցում, ապրեցին հյուրընկալ ընտանիքներում:

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը շնորհակալագրերով և հավաստագրերով պարգևատրեց ծրագրին մասնակից դպրոցների տնօրեններին, աշակերտներին և հյուրընկալող ծնողներին:

Ծրագրի շնորհիվ մասնակից երեխաները բացահայտեցին և ճանաչեցին մեր Հայրենիքը. բացահայտեցին և սիրեցին: Մեջբերելով մասնակից տնօրեններից մեկի խոսքը՝ «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը միավորում է մեր երկիրը:

ԿԶՆԱԿ հիմնդարամի կրթական նորարարությունների բաժին 









Комментарии