ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ



ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամում մեկնարկել է Հանրային լրագրության ակումբի և ԿԶՆԱԿ-ի նախաձեռնած մեդիագրագիտությանը նպաստող վերապատրաստումները: Ծրագիրը կրում է «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» խորագիրը։ «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագիրը իրականանում է Դի-Վի-Վի ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

Դասընթացների նպատակն է մանկավարժներին ներկայացնել մեդիագրագիտության ռեսուրսները, որոնք ստեղծվել են նույն ծրագրի շրջանակում։ Այդ ռեսուրսներն իրենց մեջ ներառում են՝
1. «Մեդիագիտակ» սեղանի խաղը, որը նախատեսված է երիտասարդների և մեծահասակների համար։ Խաղի նպատակն է խթանել շահառուների մեդիագրագիտության կարողությունների զարգացմանը, քննադատական մտածողությանը և փաստերի ստուգման գիտելիքների աճին։
2. «Վստահի՛ր ինձ» վավերագրական ֆիլմը, որի հաերեն թարգմանության, ինչպես նաև հեղինակային իրավունքը և ցուցադրման բացառիկ թույլտվությունը ՀԼԱ-ն ձեռք է բերել
«Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում և մեկանգամյա թույլտվությամբ այն հեռարձակվել է հանրային հեռուստաընկերության եթերում, ինչպես նաև կազմակերպվել են ֆիլմի դիտում-քննարկումներ ՀՀ մարզերում։ «Վստահիր ինձ» վավերագրական ֆիլմը պատմում է ապատեղեկատվության և դրա դեմ պայքարի մասին։ Ֆիլմում ներկայացվում են դեպքեր, որոնք ի ցույց են դնում ապատեղեկատվության ազդեցության հետևանքները՝ հանրային կարծիքի ձևավորման, ըստ այդմ, հանրային վարքագծի փոփոխման տեսանկյունից։ Ֆիլմում ներկայացվում են մարդկային պատմություններ, որոնք ճակատագրական և շրջադարձային ապրումներ են ունեցել՝ հավատալով կեղծ տեղեկատվությանը։
3. Մեդիագրագիտության իրազեկվածությանը խթանող խաչբառը, որը շահառուներին ծանոթացնում է մեդիա աշխարհի տերմիններին և սովորեցնում մեդիագրագիտության հիմնական կանոնները։
Վերապատրաստվելու են 200 ուսուցիչ ՀՀ տարբեր մարզերից:












 



 

Комментарии