ԱՄՓՈՓՎԵՑ «ՄԵԴԻԱՍՊԱՌՈ՞Ղ, ԹԵ՞ ՄԵԴԻԱՍՏԵՂԾՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Նոյեմբերի 30-ին ԵՊՀ-ում ամփոփվեց ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի հայտարարած «Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող» մեդիագրագիտության նախագծերը: Ծրագրի նպատակն էր.

·         զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները,

·         ընդլայնել մեդիագրագիտության շրջանակը:

Նախագծի մասնակից աշակերտներին առիթ է ընձեռվում ուսումնասիրել, վերլուծել մեդիայի դերը և ազդեցությունը իրական կյանքի վրա, նախագծային աշխատանքի միջոցով զարգացնել քննադատական մտածողությունը, ինչը հնարավորություն կտա վերլուծել, գնահատել համացանցի և մեդիայի վստահելիությունը, զարգացնել դրանցից օգտվելու հմտությունը:

«Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող» հանրապետական դպրոցական նախագծի մոտ հինգ տասնյակ հայտերից առանձնացվել էր լավագույն 20-ը, հետևյալ դպրոցները՝ Երևանի 119 ա/դ, 40 հմ/դ, 107 մ/դ, 116 hմ/դ, 122 հմ/դ, Մխիթար Սեբաստացի կրթ., Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հմ/դ, Աբովյանի թիվ 5 հմ/դ, Բալահովիտի մ/դ, Նոր Գեղիի թիվ 1 մ/դ, Արարատի մարզի Սիսավանի մ/դ, Եղեգնավանի մ/դ, Այնթապի թիվ 1 մ/դ, Արալեզի մ/դ, Արմավիրի մարզի Մեծամորի 1 հմ/դ, Մ. Սլիլիկյանի անվ. 6 հմ/դ, Նորավանի մ/դ, Գեղարքունիքի մարզի Հայրավանքի մ/դ, Կարմիրգյուղի թիվ 1 մ/դ, Լոռու մարզի Դարպասի մ/դ:

Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին Արտաշես Թորոսյանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի գործադիր տնօրենը, Լիլիթ Մկրտչյանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետը, Սիրինե Կոսյանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի պետը, Վալտեր Բերբերյանը, Իզաբելա Աբրահամյանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի մասնագետները, Միքայել Հովհաննիսյանը՝ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտորը, Նաղաշ Մարտիրոսյանը՝ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը, գործընկեր կառույցների ներկայացուցիչները՝ Լուսինե Գրիգորյանը (Մեդիանախաձեռնությունների կենտրոն), Սեդա Մուրադյանը (Հանրային լրագրության ակումբ), մեդիա փորձագետներ, դասախոսներ, տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ:

Մասնակից դպրոցների աշակերտները ներկայացրին իրենց դպրոցներում ստեղծած Մեդիա ակումբի գործառույթները, կատարած աշխատանքները, ուսումնասիրությունները, այցելեցին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ՝ Նոր մեդիայի և հաղորդակցության հետազոտությունների կենտրոն, Փաստերի ստուգման լաբորատորիա:

Ծրագրի ավարտին լավագույն 20 դպրոցները պարգևատրվեցին հավաստագրով և խրախուսական մրցանակներով:  








Комментарии