ԱՄՓՈՓՎԵՑ «ԵՍ ԵՄ ՌԵԺԻՍՈՐԸ» ՖԻԼՄԱՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Հունվարի 24-ին ՀՊՄՀ-ում ամփոփվեց ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի հայտարարած «Ես եմ ռեժիսորը» ֆիլմաստեղծման հանրապետական դպրոցական նախագիծը:

Նախագծի մասնակից աշակերտներին առիթ է ընձեռվում ստեղծագործաբար կիրառել տեղեկատվական և թվային պաշարներն ու հնարավորությունները` որպես ժամանակակից աշխատանքային գործիք, իսկ համացանցը՝ որպես ուսումնական, համագործակցային և աշխատանքային հարթակ, համեմատել և վերլուծել պատմական, հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ, քննադատաբար վերլուծել տեղեկատվությունը, հասկանալ ֆիլմ ուղերձների ենթատեքստերը:

Նախագծի մասնակից աշակերտները հեղինակել էին ֆիլմեր թվով 11 անվանակարգերում` ֆիլմ-դասագիրք, ֆիլմ-լաբորատորիա, ֆիլմ-համայնք, ֆիլմ-բնապահպան, ֆիլմ-դեղին մամուլ, ֆիլմ-պատկեր, ֆիլմ-հարցազրույց, ֆիլմ-հերոս, ֆիլմ-սցենար, ֆիլմադարան, fake-film:

Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին Արտաշես Թորոսյանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի գործադիր տնօրենը, Ինգա Վարդանյանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» գործադիր տնօրենի տեղակալը, Լիլիթ Մկրտչյանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետը, Սիրինե Կոսյանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի պետը, Նարինե Մնացականյանը, Իզաբելա Աբրահամյանը, Վալտեր Բերբերյանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի մասնագետները, Սրբուհի Գևորգյանը՝ ՀՊՄՀ ռեկտորը, Սեդա Քոչարյանը՝ կրթության միջազգային փորձագետ, դասախոսներ, տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ:

Մասնակից դպրոցների աշակերտները դիտեցին, ներկայացրին իրենց ֆիլմերը, պատասխանեցին հարցերին: Ծրագրի ավարտին մասնակից դպրոցները պարգևատրվեցին հավաստագրով: 










Комментарии