ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ ՀՀ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ-ի և ՀՀ ԳԱԱ ԳԿՄ-Ի ՄԻՋԵՎ

 


Ս/թ փետրվարի 13-ին ՀՀ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանի և կրթական նորարարությունների ու հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանի ու հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր համատեղ գիտական և կրթական նախագծերի իրականացման, փորձագիտական խորհրդատվության, գիտական աշխատանքների վերլուծության, երիտասարդ փորձագետների և հետազոտողների աջակցության, ինչպես նաև «Կրթության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների պրակտիկայի արդյունավետ կազմակերպման և այլ կարևոր ուղղությունների վերաբերյալ համատեղ փոխգործակցության կազմակերպման մասին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ստորագրել համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի միջև կրթության ոլոր­տում իրականացվող բարե­փո­խումներին ու ծրագրերին աջակ­ցելու նպատակով:

Комментарии