ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ /ՀԵՌԱՎԱՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ/

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ /ՀԵՌԱՎԱՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ/

ՀՀ ԿԳՄՍՆ -ի ԿԶՆԱԿ հիմնադրամի Կրթական նորարարությունների բաժինը հայտարարում է՝
«Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով վերապատրաստում /հեռավար ձևաչափով/ , որը կիրականացվի փուլ առ փուլ՝ ՀՀ-ի բոլոր մարզերի ուսուցիչների համար:
Վերապատրաստման 1-ին փուլում ընդգրկվելու են Արարատ և Արմավիր մարզերի ուսուցիչները:
Ծրագրի նպատակն է
• տրամադրել համապատասխան գործիքակազմ՝ հանրակրթական նոր չափորոշչի վերջնարդյունքների ապահովման համար.
• աջակցել ուսուցիչների մեդիագրագիտության բարձրացմանը.
• ծանոթացնել ուսուցիչներին նախագծային աշխատանքի կազմակերպման տեխնիկական և բովանդակային կողմերին:
Ծրագրի խնդիրները՝ 
• ուսուցիչների խմբի կարիքների  գնահատում.
• մեդիագրագիտության իրազեկվածության և կրթության բարելավում.
• նորարարական ռեսուրսների կիրառում: 
Ծրագրի ընթացքը՝
• Վերապատրաստման 1-ին փուլում ընդգրկվելու են Արարատ և Արմավիր մարզի ուսուցիչները՝ կամավորության սկզբունքով:
• Վերապատրաստման սեմինարային հանդիպումը լինելու է 1 անգամ՝ հեռավար ձևաչափով:
• Հայտագրված ուսուցիչները վերապատրաստվելու են հումանիտար և ԲՏՃՄ խմբերով:
• Վերապատրաստված ուսուցիչները անհատապես կամ խմբերով աշխատելու են որևէ նախագծի շուրջ:
• Խմբի կազմում կարող է լինել առավելագույնը 3 ուսուցիչ:
• Ուսուցիչներին նախապես տրվելու են նախագծի աշխատանքային բնութագրիչները:
• Նախագծային աշխատանքի համար տրվելու է 20 օր ժամանակ:
• Այդ ընթացքում կազմակերպվելու են հանդիպում-քննարկումներ ԿԶՆԱԿ հ/դ-ի աշխատակիցների հետ՝ ըստ կարիքի:
Ծրագրի ավարտը՝
• Պատրաստի նախագծերը ուղարկվելու են ԿԶՆԱԿ հիմնադրամ:
• Նախապես տրված չափանիշներին համապատասխանելու դեպքում ուսուցչին կամ խմբին/եթե աշխատել են խմբով/ կտրվի վկայական:
• Վկայականը կհամարվի ուսուցչի մասնագիտական զարգացման ապահովման համար կատարված աշխատանքի ցուցիչ:
• Վկայականը  կարող է ներառվել ուսուցչի տարակարգ ստանալու փաստաթղթերում:
• Վկայագրված ուսուցիչների նախագծային աշխատանքը կտեղակայվի Պաշարների շտերարանում:
      Գրանցման վերջնաժամկետն է փետրվարի 28-ը:
      Գրանցման համար լրացնել հայտը


Комментарии