ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՀԱՄԱՐ


 ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝
ՆՎԻՐՎԱԾ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻՆ 

Ընդհանուր դրույթներ
Սովորողների շրջանում «Սասնա ծռեր» էպոսի՝ որպես ազգային բնավորության, հոգեբանության, պատմության, արժեհամակարգի կարևորությունը վերահաստատելու, էպոսը  նորովի բացահայտելու, ներկայացնելու, ազգային արժեքները գնահատելու, պահպանելու, մեր ժողովրդի անցյալի դասերը վերլուծելու, արժևորելու, գաղտնագրերը վերծանելու, ուղերձները ընկալելու նպատակով, աշակերտների վերլուծական մտածողությանը, հետազոտական աշխատանքներ կատարելուն նպաստելու  նպատակով «ԿԶՆԱԿ» հիմնադրամը  Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի հետ համատեղ նախաձեռնել է անցկացնել աշակերտական աշխատաժողով՝ նվիրված մեր էպոսին:

Աշխատաժողովի նպատակը.
Աշխտաժողովի նպատակն է վերահաստատել «Սասնա ծռեր» էպոսի կարևորությունը՝ ազգային բնավորության, հոգեբանության, պատմության, ազգային արժեքները գնահատելու, պահպանելու, մեր ժողովրդի անցյալի դասերը վերլուծելու, արժևորելու, բացահայտելու գործում:

Աշխատաժողովի մասնակիցները.
Աշխատաժողովին կարող են մասնակցել սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախների 13-18 տարեկան սաները:

Աշխատաժողովի մասնակիցներից ակնկալվում է.
1.Մանրամասն ուսումնասիրել էպոսը, փորձել յուրովի, նորովի բացահայտել այն, մեկնաբանել կերպարների գործողությունները, անդրադառնան էպոսի կարևորությանը մեր ժողովրդի կյանքում: Աշխատանքները կարող են վերաբերել ամբողջ էպոսին կամ առանձին ներկայացվեն՝
·Կերպարները
·Կանանց կերպարները
·Սասունցի Դավթին՝ որպես  հայ ժողովրդի հավաքական կերպար
·«Սասնա ծռեր» վերնագրի ընկալումը
·Մեր ժողովրդի կյանքում էպոսի դասերի կարևորությունը
·Էպոսում հանդիպող  տոները, ավանդույթները, ծեսերը, դրանց կենսունակությունը մեր     օրերում
·Էպոսի պատմական և միֆական հիմքերը
·Այլ

Մասնակցելու կարգը.
Աշխատաժողովին կարելի է մասնակցել անհատապես կամ 5 հոգանոց խմբերով: Խումբը պետք է ունենա ղեկավար:
Աշխատաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2023թ. մարտի 10-ը գրանցվեն հետևյալ հղումով.


Աշխատանքնեըը մինչև 2023թ. մայիսի 31-ը պետք է ուղարկել ԿԶՆԱԿ հիմնադրամ՝ norararutyun1@gmail.com էլ. փոստի հասցեին՝ (թեմա բաժնում անպայման նշելով «Սասնա ծռեր») ուղեկցող նամակով՝ նշելով երկիրը, քաղաքը, կրթօջախի անվանումը, մասնակիցների անունները, ղեկավարի անունը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Մասնակիցներին գնահատման հիմքերը.
ԿԶՆԱԿ-ի կողմից ձևավորված գնահատման հանձնաժողովի կողմից կառանձնացվեն և կգնահատվեն միայն ինքնուրույն, հետաքրքիր բացահայտումներով աշխատանքները: Աշխատանքների ծավալը՝ մինչև 5 տպագիր էջ, տառատեսակը՝ GHEA Grapalat, տողամիջյան տարածքը՝ 1,5։
Կարելի է աշխատանքը ներկայացնել սահիկաշարով:

Մեթոդական աջակցություն մանկավրժին.
2023թ. մարտ-ապրիլ ամիսներին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կկազմակերպվի 6 առցանց հանդիպում՝ «Սասնա ծռեր» էպոսն ուսումնասիրած տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ մանկավարժներին մեթոդական աջակցություն ցույց տալու նպատակով:

Աշխատաժողովի ամփոփումը.
Մասնագիտական հաձնաժողովի աշխատանքը կամփոփվի և կհրապարակվի մինչև 2023թ. սեպտեմբերի 30-ը: Արդյունքների մասին մասնակիցները կտեղեկանան անհատական նամակներից, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական www.escs.am կայքից:

Ժամանակացույցը.

N

Գործողություն/աշխատանք

Ժամկետ

1.

Մասնակցելու համար գրանցում

Մինչև մարտի 10-ը, 2023թ.

   2.

Առցանց սեմինարների կազմակերպում

Մարտ-ապրիլ, 2023թ.

   3.

Աշխատանքների ներկայացում ԿԶՆԱԿ

Մինչև մայիսի 31-ը, 2023թ.

  4.

Արդյունքների ամփոփում և հրապարակում

2023թ. սեպեմբեր



Комментарии